Ավելին 5 տարի առաջ - 23:59 10-08-2021

Գալկինի և Պուգաչովայի հարաբերությունների սկզբնավորման անսպասելի մանրամասներ են ի հայտ եկել

Ինչպես պարզվել է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովայի սիրավեպը երգիծաբան Մաքսիմ Գալկինի հետ սկսվել է Ֆիլիպ Կիրկորովից ամուսնալուծվելուց շատ առաջ: Այս մասին պատմել է ռեժիսոր Իրինա Միրոնովան, որը նկարահանել է Պուգաչովայի երգերի տեսատարբերակները:

Ալլա Պուգաչովայի հարաբերությունները Մաքսիմ Գալկինի հետ սկսվել են «Լինել-չլինել» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, - պատմել է Միրոնովան Lenta.ru-ին տված հարցազրույցում: Դա 2001 թվականին էր։ Այն ժամանակ Պուգաչովան 52 տարեկան էր, իսկ Մաքսիմ Գալկինը ընդամենը 25 տարեկան:

Միրոնովան հիշել է, որ երբ Ալլա Բորիսովնային հարցրել է, թե ինչ խնդիր է դնում Գալկինի հետ տեսահոլովակ նկարահանելու նախագծի վրա, նա պատասխանել է. «Դա պետք է լինի հավասար միություն, որը չի ենթադրում ոչինչ, բացարձակապես հավասար»:

Բացի այդ, Պուգաչովան մերժել է սկզբնական սցենարը, որտեղ Գալկինի հերոսը պետք է մահանար մեքենայի պայթյունից: Նա նաև հանկարծ որոշել է, որ կադրերում կհայտնվի նոր կերպարանքով, որը հանդիսատեսը դեռ չէր տեսել:

Ինչպես հայտնի է, այն ժամանակ, Պուգաչովան ամուսնացած էր երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ: Նրանք ամուսնալուծվեցին միայն 2005 թվականի նոյեմբերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»