Ներքին 5 տարի առաջ - 17:41 09-08-2021

Արցախ գնալիս քանի՞ անգամ են ստուգում անձնագրերն ու մեքենայի պարունակությունը, արդյո՞ք դա բարձր ինտեգրացիայի նշան է. Արթուր Խաչատրյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ի իր ելույթի ընթացքում, անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի այն դիրքորոշմանը, ըստ որի, Արցախի հարցում մեր ինտեգրացիան այս պահի դրությամբ բարձարգույն մակարդակի վրա է, նշեց, որ 30 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն այլևս իր արցախյան հատվածի անվտանգության երաշխավորը չէ:

«Արցախ գնալիս քանի՞ անգամ են ստուգում անձնագրերն ու մեքենայի պարունակությունը, արդյո՞ք դա բարձր ինտեգրացիայի նշան է»,-ասաց Արթուր Խաչատրյանն իր ելույթում:

Նա նաև հիշեցրեց, որ երբ ՀՀ արտաքին գործերի նախարարն այցելեց ԱՀ, դրան հետևեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը:

«Այդ արձագանքից հետո քանի՞ բարձրաստիճան պատգամավոր է այցելել ԱՀ»,-հարցրեց Արթուր Խաչատրյանը ներկաներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում