Ներքին 5 տարի առաջ - 17:19 09-08-2021

Է. Էռնեկյանը ներդրումների փոխարեն վաճառում է «Կոնվերս բանկը». գնորդը Ռուբեն Վարդանյանն է

Օրագիր.news-ի տեղեկություններով, Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է «Կոնվերս բանկի» իր ակտիվները վաճառել «Ամերիաբանկին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայաստանի ազգային հերոս Է. Էռնեկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պատրաստվում է Հայաստանում ներդրումներ անել և նոր ծրագրեր իրականացնել, սակայն ըստ երևույթին, հանդիպումից անմիջապես հետո մտափոխվել է և որոշել է վաճառել Հայաստանում գտնվող իր ամենամեծ բիզնեսներից մեկը։

Օրագիր.news-ը փորձեց «Կոնվերս բանկից» մեկնաբանություն ստանալ, մասնավորապես այն հարցի վերաբերյալ, թե ի՞նչ է լինելու բանկի աշխատակիցների հետ. քանի աշխատատեղ է նախատեսվում կրճատել:

Սակայն բանկից դեռևս ոչ մի արձագանք չկա։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Կոնվերս բանկի» գնորդը լինելու է Ռուբեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»