Ներքին 5 տարի առաջ - 16:01 09-08-2021

Արցախյան պատերազմների զոհերի հուշարձանի բացում՝ Խաչաղբյուր գյուղում

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան պատերազմներում զոհված խաչաղբյուրցիներ Կարինե Գևորգյանի, Անդրանիկ Պողոսյանի, Անդրանիկ Գաբոյանի, Նարեկ Հովհաննիսյանի և Նարեկ Գալստյանի հիշատակը հավերժող հուշարձանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինվորականներ, մարզային զինկոմիսարիատի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մանկավարժներ, զոհվածների ծնողներ և հարազատներ, հյուրեր։

Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Իրենց ելույթներում Արցախի ազատագրության ու պաշտպանության համար զոհված հերոսներին փառաբանեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը, հերոս Նարեկ Գալստյանի քույր Հասմիկ Գալստյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»