Ներքին 5 տարի առաջ - 14:42 09-08-2021

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենը՝ արվեստի վարպետության դասին ԼՂ պատերազմից տուժած ընտանիքների երեխաների հետ

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն մասնակցել են արվեստի վարպետության դասի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ:

Վահագնը և Զառան տեղացի արվեստագետներ են։ Նրանք ներգրավված են «Իմ Հայաստան» ծրագրում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը։

Պարոն Ալելոն Վահագնի աջակցությամբ պատրաստել է կավե աման։ Զառան օգնել է դեսպանին և տնօրենին բատիկի տեխնիկայով զարդարելու իրենց անունների սկզբնատառերը։

Վարպետության դասի ավարտին դեսպան Թրեյսին և պարոն Ալելոն գնել են երեխաների պատրաստած կավե հուշանվերները: Այդ հուշանվերների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած ընտանիքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով