Ներքին 5 տարի առաջ - 13:54 09-08-2021

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն՝ Արցախի շահերի պաշտպանության վերաբերյալ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների, ավելի քան 30 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից տեղեկացրել են, որ խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից Արցախի շահերի պաշտպանությանը։ Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում, իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը։

Որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։

Նշված է, որ նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։

Ընդգծված է, որ ներկայումս, առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցներն շոշափելիորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը ստեղծված ծանրագույն իրավիճակի հաղթահարման և առավել քան 30 տարի առաջ սկսված ազգային ազատագրական պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»