Ներքին 5 տարի առաջ - 11:44 09-08-2021

Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհն օրեր անց մարվել է

Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մարել oգոստոսի 8-ին՝ ժամը 18։30-ին, հրդեհի հետևանքով այրվել է մոտ 17.5 հա բուսածածկույթ։

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 3-ին՝ ժամը 19։02-ին, ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում խոտածածկ տարածք է այրվում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը բռնկվել էր Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում՝ մոտ 3 կմ հեռավորության վրա։

Հրդեհը մարելու աշխատանքները ժամանակավոր դադարեցվել էին մթության պատճառով, ապա վերսկսվել էին օգոստոսի 4-ին՝ ժամը 08։00-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով