Արտաքին 5 տարի առաջ - 09:27 09-08-2021

Նյու Յորքի նահանգապետին ոտնձգությունների մեջ մեղադրած կինն առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն «խախտել է օրենքը» և պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս մասին հայտարարել է դեմոկրատ նահանգապետի նախկին գործադիր օգնական Բրիտանի Կոմիսոն, հաղորդում է FoxNews-ը:

Կոմիսոն մեկն է այն 11 կանանցից, որոնք մեղադրել են Նյու Յորքի նահանգապետին սեռական ոտնձգությունների մեջ: Նա պնդում է, որ պաշտոնյան հանցանք է գործել և պետք է պատասխանատվություն կրի դրա համար:

Կոմիսոյի խոսքերն առաջին անգամ են հնչել հրապարակայնորեն: Նախկինում նա փաստաթղթերում ներկայցված էր իբրև «նահանգապետի թիվ մեկ գործադիր օգնական»: Ըստ կնոջ՝ Կուոմոն ոտնձգություններ է թույլ տվել իր նկատմամբ 2019-2020 թթ., նույնիսկ ձեռքը մտցրել է իր շապիկի տակ:

Նյու Յորքի նահանգապետի ենթադրյալ զոհերից հենց Կոմիսոն է առաջինը ոստիկանություն դիմել: Նրա դիմումի քննության արդյունքում Կուոմոյին կարող են քրեական մեղադրանք առաջադրել: Նահանգի դատախազությունը դեռևս ոչ մի մեղադրանք չի առաջադրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով