Ներքին 5 տարի առաջ - 17:28 08-08-2021

Տնտեսական աճի մասին միֆը անկման փուլում է․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանի գրառումը.

«Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով:
Դասագրքային ճշմարտություն է, որ ՀՆԱ-ն լինում է նոմինալ ու իրական:
Նոմինալ ՀՆԱ-ն ներառում է բոլոր ապրանքների ու ծառայությունների վերջնական արժեքը՝ արտահայտված ընթացիկ շուկայական գներով: Նոմինալ ՀՆԱ-ն աճում է ինֆլյացիայի հետևանքով, քանի որ բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները:
Մինչդեռ իրական ՀՆԱ-ն թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է, որը հաշվարկված է բազիսային տարվա գներով:
Այսպիսով, նոմինալ ՀՆԱ-ի տեսանկյունից՝ 10% տնտեսական աճը առավել քան իրատեսական է՝ հաշվի առնելով առկա գնաճը, որը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 6,1% ու որը շարունակվելու միտումներ է դրսևորում:
Այս տնտեսական միֆը կոչված է լրացնելու այն ծրագրային ու ռազմավարական դատարկությունը, որն առկա է կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում: Մարքեթինգից, սակայն, հայտնի է, որ ցանկացած միֆ ունի կյանքի ցիկլ: Տնտեսական աճի մասին միֆն այժմ այդ ցիկլի վերջին՝ անկման փուլում է: Այն վերակենդանացնելու ու նոր ցիկլ սկսելու համար անհրաժեշտ էր դեռ նախորդ՝ հասունության փուլում դրան նոր բովանդակություն ու նպատակադրում հաղորդել: Ու քանի որ դա չարվեց, տնտեսական միֆաբանության ոլորտում այս իշխանությունների մոտ առաջիկայում լուրջ վակուումային վիճակ է սպասում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան