Ներքին 5 տարի առաջ - 12:11 08-08-2021

Սահմանադրական դատարանը դեռևս վախենում է տրամադրել իրենց ապօրինությունները կոծկող տեղեկատվությունը․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սահմանադրական դատարանը դեռևս վախենում է տրամադրել իրենց ապօրինությունները կոծկող տեղեկատվությունը

2021 թվականի հունիս 20-ին տեղի ունեցած ապօրինի իշխանազավթման արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկման նիստի ընթացքում Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի կողմից ղեկավարվող Սահմանադրական դատարան ցույց տվեց օրինախախտման իր բացառիկ ունակությունները, որոնց նպատակը, ի վերջո, ազգադավ թշնամական իշխանությունների ապօրինությունները կոծկելն ու հանցախմբին բացառիկ ծառայություններով միանալն էր։

Այդ կապակցությամբ մեր բազմաթիվ փաստագրումների և արձանագրումների մի մասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով` մեր կողմից դեռևս 2021 թվականի հուլիսի 22-ին պաշտոնական հարցում է ուղարկվել Սահմանադրական դատարանի աշխատակազմ՝ ակնկալելով ստանալ Սահմանադրական դատարանի ենթադրյալ աշխատակարգային նիստերի արձանագրություններն ու մի շարք աշխատակարգային որոշումների անվանական քվեարկությունների արդյունքները։

Եթե անգամ Սահմանադրական դատարանը գրությունը ստացած լիներ հուլիսի 26-ին (չնայած հարցման թղթային տարբերակից բացի, ուղարկվել է նաև էլեկտրոնային եղանակով նույնպես), ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով գրավոր հարցմանը պատասխանելու 5-օրյա ժամկետը լրացել է հուլիսի 30-ին, սակայն 2021 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ դեռևս ոչ մի պատասխան չի ստացվել՝ խախտելով հիշյալ օրենքը։

Պարզ է, որ մեր հետևողականության պարագայում նրանց չի հաջողվելու խուսափել օրենքի պահանջները կատարելուց, ինչը մեզ հնարավորություն կտա հանրությանը ներկայացնել այն իրական փաստերը, որոնք կվկայեն ապօրինի գործընթացների և դրանց հետևանքով կայացված ազգադավ որոշումների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»