Ներքին 5 տարի առաջ - 15:07 07-08-2021

ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումները միտում ունեն վերհանելու տնտեսվարողների խնդիրները, փնտրելու համակարգային լուծումներ, և վստահեցրել, որ Կոմիտեն պատրաստակամ է առողջ քննարկումների և առաջարկությունների համար:

Աշխատանքային քննարկմանը տնտեսվարողները նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների, ԵԱՏՄ որոշումների կատարման, էքսպրես-բեռների տեղափոխման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Քննարկումների օրակարգում էր նաև հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքանիների ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտվելու պարագայում դրանց հետագա տնօրինման հարցը:

ՀՀ ներմուծվող առաքանիների առանձնահատկությունից ելնելով՝ քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը շրջել է նաև Արևմտյան մաքսատուն-վարչությունում, հետաքրքրվել մաքսային գործառնությունների կազմակերպման գործընթացով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան