Ներքին 5 տարի առաջ - 22:59 06-08-2021

Փաստաբանների պալատը խստորեն դատապարտել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը

ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքի վերաբերյալ հայտարարությամբ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:

«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների՝ 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին։

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով