Ներքին 5 տարի առաջ - 20:30 06-08-2021

Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի

Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով։

«2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125․77 մլն-ով։ Շոգ եղանակով ու տեղումների սակավությամբ պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Եվ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- ասել է նախարարը։

Սևանա լճից 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրի բացթողումներն սկսվել են 10 օր շուտ։ Եվ այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն խմ ջրառ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան