Ներքին 5 տարի առաջ - 16:05 06-08-2021

Կարեն Անդրեասյանը զուգահեռ չի տարել Նաիրի Հունանյանի և լրագրողների միջև. պարզաբանում

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մեկնաբանությունը խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության պարզաբանումը.

«Քանի որ որոշակի քննարկումներ կան Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող կարգավորումների վերաբերյալ արված մեկնաբանության մասով, եկեք հստակ արձանագրենք հետևյալը․

Նախարար Անդրեասյանը, անդրադառնալով անվտանգության նկատառումներով իրականացվող միջոցառումներին, նշեց, որ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք՝ անկախ մեր մասնագիտություններից: Ու որպես կոնկրետ ԱԺ-ում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահպանելու արդյունքում արձանագրված ողբերգություն՝ հիշեցրեց Նաիրի Հունանյանի դեպքը՝ բնավ որևէ զուգահեռ չտանելով լրագրողների ու նրա միջև։ Հետևապես, մասնագիտությամբ լրագրող Հունանյանի օրինակը բացառապես բերվեց անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևորելու անհրաժեշտությունից։

Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ, թյուրիմացության արդյունքում, իրենց են վերագրում ասվածը, բայց վստահեցնում եմ, որ նախարարը դա ի նկատի չի ունեցել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը։

Նա ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ Կարեն Անդրեասյանի ամբողջական պատասխանի սղագրությունը.

«Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, իրավաբան է: Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումներին․․․ անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է: Այլ խնդիր է, որ ես որպես պաշտոնյա և մեր բոլոր գործընկերները Ազգային ժողովում, պիտի կարողանանք Ձեզ համար ստեղծենք ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար, ինչի մասին արդեն լսել եմ, որ ԱԺ նորանշանակ նախագահը հիմա քննարկում է։ Մենք էլ պատրաստ ենք՝ որպես գործադիրի մասնագետներ, աջակցենք Ազգային ժողովի մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում