Ավելին 5 տարի առաջ - 21:11 05-08-2021

Իռլանդիայի ամենաթանկ գառնուկին աճուրդում վաճառել են 44 հազար եվրոյով

Յոթ ամսական սուֆոլկսկյան գառնուկը Իռլանդիայում աճուրդով վաճառվել է ռեկորդային 44,000 եվրոյով (ավելի քան 37,000 ֆունտ): Այդ մասին հայտնում է «BBC» - ն:

Ոչխարին ձեռք է բերել Հյուսիսային Իռլանդիայի ֆերմերների ասոցիացիան: Նշվում է, որ ոչխարի վաճառքի նախկին ռեկորդային գինը կազմում էր 38 հազար եվրո:

Գառան տերը՝ բուծող Ռիչարդ Թոմփսոնը, նշել է, որ դա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ և դա իր «երազանքի իրականացումն է»: Նրա խոսքով՝ ինքը սպասում էր, որ իրեն լավ կվարձատրեն, բայց ոչ այնքան, որ գումարը ռեկորդային դառնա:

Ինչպես նշում է թերթը, ֆերմերը սուֆոլք ցեղատեսակի ոչխարների բուծումը սկսել է 2015 թվականին և պնդում է, որ իր ոչխարը միշտ առանձնահատուկ է եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի