Ներքին 5 տարի առաջ - 10:50 05-08-2021

ՔՊ–ն կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը։ ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,–ասաց Բաղդասարյանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակի ընտրությունը կանցկացվի այսօր ժամը 10։35-11։15-ը։

Արդյունքների մասին կհայտարարվի ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից առաջադրված երկու փոխխոսնակների թեկնածուները` Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանն արդեն իսկ ընտրվել են։

ԱԺ–ն այսօր կքննարկի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան