Արտաքին 5 տարի առաջ - 10:24 05-08-2021

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ջերմաէլեկտրակայան է այրվել

Անտառային հրդեհի հետևանքով այրվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Միլաս քաղաքի մերձակայքում գտնվող ջերմաէլեկտրակայանը: Միջադեպի մասին իր Twitter-ում հայտնել է Միլասի քաղաքապետ Մուհամենտ Թոքաթը:

Քաղաքի քաղաքապետի խոսքով՝ հրդեհն ընդգրկել է ջէկ-ի տարածքը: Միջադեպի պատճառով ձեռնարկության անձնակազմը ստիպված տարհանվել է:

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավում շարունակվում են 14 խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքները։ Տուժած տարածքների թվում են Անթալիա եւ Մուղլա առողջարանային նահանգները: Այստեղ գրանցվել է 9 խոշոր անտառային հրդեհ:

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 864 մարդ: Անտառային հրդեհները լուրջ ռիսկի գործոն են դարձել Անթալիայի, Բոդրումի, Մարմարիսի, Իզմիրի թուրքական հայտնի հանգստավայրերում հանգստի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան