Ներքին 5 տարի առաջ - 22:34 04-08-2021

Մետրոպոլիտենի ոչ մի կայարանում էլեկտրոնային քարտեր չեն տրամադրում․ ArmLur.am

Արդեն մի քանի օր է, ինչ ArmLur.am-ը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում կապված մետրոպոլիտենի էլեկտրոնային քարտերի հետ: Նրանց խոսքերով, մետրոպոլիտենի ոչ մի կայարանում քարտեր չեն տրամադրում, իսկ երբ քաղաքացիները հետաքրքրվում են, ի պատասխան՝ աշխատողներն ասում են, որ չկա: Բանն այն է, որ այդ էլեկտրոնային քարտերի բացակայության պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում, իսկ էլեկտրոնային քարտերը հերթերը նվազեցնում էին:

ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց Երևանի մետրոպոլիտեն, որտեղից մամուլի հարցերով պատասխանատու Տաթև Խաչատրյանը փոխանցեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ. «Այս պահին Երևանի մետրոպոլիտենում նոր քարտերի ձեռքբերման հետ կապված կան որոշակի տեխնիկական և ծրագրային խնդիրներ։ Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանզի այդ ուղղությամբ այս պահին ևս տարվում են աշխատանքներ»։

Տեղեկացնենք, որ ուղևորները, գնելով դատարկ քարտը, այնուհետև այն լիցքավորում են: Քարտը դրվում է անցակետի դիմային ապակուն, վառվում է կանաչ լույսը, ինչը թույլ է տալիս անցնել անցակետով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան