Արտաքին 5 տարի առաջ - 17:43 04-08-2021

Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել

Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։

Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։
Թուրքիայի կողմից զորավարժություններին կմասնակցի 1 հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան