Սպորտ 5 տարի առաջ - 23:56 03-08-2021

Աստծո դատաստանից չես խուսափի. Արսեն Ջուլֆալակյանը՝ Չալյանի պարտության մասին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Աստծո դատաստանից չես խուսափի»,-գրել է նախկին մարզիկը և ավելացրել #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգերը:

Ակնհայտ է, որ Ջուլֆալակյանի այս գրառումն ուղղված է Կարապետ Չալյանին, որը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին։

Գրառման մեկնաբանությունում Ջուլֆալկյանը պատասխանելով օգտատերերից մեկին գրել է. «Ով թեմայի մեջ խորացած է, կհասկանա ինչ նկատի ունեմ՝ չծավալվեմ;) մի բան, որ հաստատ է՝ անարդար ճանափարհով հեռու չես գնա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականում նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը: Դեռևս նախորդ տարվա սկզբին հավաքականի մարզչական խորհուրդը որոշել էր, որ այս քաշային կարգում Տոկիո-2020-ին պետք է մասնակցի Կարապետ Չալյանը, ինչից հետո Ջուլֆալկյանը մի քանի անգամ բարձրաձայնել էր հավաքականում անարդար ընտրության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»