Սպորտ 5 տարի առաջ - 15:50 03-08-2021

Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը դարձավ արծաթե մեդալակիր

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ եւ պարտվեց 1։5 հաշվով։

Հենց մեկնարկում զգացվեց, որ Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի։ Մրցավարն առաջին միավորը տվեց Մուսա Եվլոեւին հայ ըմբիշի պասիվութ համար։ Արթուր Ալեքսանյանը պարտերում կարողացավ համառորեն պաշտպանվել եւ երկրորդ միավոր չտալ ռուս ըմբիշին, սակայն Ռուսաստանի թիմը վիճարկեց որոշումը եւ շահեց 2 միավոր։ Առաջին մրցափուլում Եվլոեւը հաղթեց 5։0 հաշվով։

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը առաջինը վաստակեց 1 միավոր, սակայն զարգացնել հաջողությունը չկարողացավ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան