Ներքին 5 տարի առաջ - 14:47 03-08-2021

Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցների ներկայության, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։ Քոչարյանը ներկայացել էր նիստին, Գևորգյանը` ոչ։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը ամբաստանյալ Արմեն Գևորգյանի չներկայանալը համարեց անհարգելի։«Կարծում եմ` նրա բացակայությունը հարգելի չէր։ Աշխատանքային պատրականությունները չեն կարող նիստերին չներկայանալու պատճառ դառնալ։ Մենք շարունակում ենք նույն մոտիվացիայով ներկայանալ դատական նիստերին», – ասաց Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների դիտարկմանը, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական անգամ դատախազին խոսք չի տվել, Բաղդասարյանն ասաց, որ դեռևս դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը չի քննարկվում։ Նա նաև նշեց, որ Դանիբեկյանը ասել է, որ դիմելու է ԱԺ` այս դատական գործի հետ կապված։

«Մենք նորից ենք կրկնում, որ քրեական հետապնդում հարուցելը անվերադարձ գործողություն է։ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավված, չի կարող հետապնդումը հանվել, հետո նորից սկսել»,–ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այս գործը երկարատև ընդմիջում էր ունեցել` կապված արձակուրդների, ամբաստանյալների և փաստաբանների բացակայության հետ, ընտրությունների, Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի։

Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։

Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։

Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան