Ներքին 5 տարի առաջ - 14:22 03-08-2021

Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքի քննող դատավորի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է․ պաշտպան

Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքը քննող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ես ներկա չեմ եղել նիստին, որոշմանը ծանոթ չեմ։ Արժանի չեմ համարում ձևական նիստերի մասնակցելը, բնականաբար, պարզ է՝ ինչ որոշում պետք է կայացվեր։ Ինձ համար պարզ է նաև, թե բողոքի արդյունքում ինչ որոշում են կայացնելու՝ մերժելու են»,- նշեց նա։

Ալեքսանյանը հավելեց, որ Վերաքննիչ դատարանում կայանալիք բողոքի քննությանը, որ կսկսվի ժամը 14։00-ին, ինքը նույնպես ներկա չի գտնվի։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով