Ներքին 5 տարի առաջ - 13:00 03-08-2021

Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա. Արմեն Ռուստամյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա. «Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ այդ ընտրությունները հավասար մրցակցային պայմաններում են եղել: Դա նույնն է, որ ԿԸՀ գրանցում է որևէ թեկնածուի, բայց իրեն թույլ չեն տալիս, որ մասնակցի քարոզարշավին: Այիսնքն՝ ԱԺ-ն իր առաջին նիստին հաստատում է, որ այս անձինք պատգամավոր են, բայց նրանց լիազորությունները, ըստ էության, կասեցվում են: Սա աննորմալ իրավիճակ է, որը մենք փորձեցինք շտկել»,- նշեց Ռուսամյանը:

Նա ասաց, որ ինչ-որ անհայտ գերատեսչության կողմից որոշվել է՝ պատգամավորը կարող է անձեռնամխելիությունից զրկվի առանց ԱԺ-ի. «Դատախազությունը ո՞վ է, այն ԱԺ-ից է բխում, իսկ ՍԴ-ն պետք է հարցին մոտենա իրավական տեսանկյունից: Եթե մենք սա չկանխենք, ապա կշարունակվի այն ամենը, ինչը եղել է 3 տարի շարունակ»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանն այն կարծիքին է, որ այս իշխանությունը ցանկանում է մի պետություն, որը ուղղակի հրաժարվում է պաշտպանել ժողովրդի կենսական շահերը. «Մեր մոտեցումը այնպիսի պետություն ունենալն է, որ կապահովի սերունդների արժանապատիվ կյանքը»,- նշեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով