Ներքին 5 տարի առաջ - 09:51 02-08-2021

Հորդառատ անձրևի հետևանքով գյուղացիների տները ջրալցվել են

Օգոստոսի 2-ին՝ ժամը 01։31-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն էլ տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Իլիկավանքի» մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել, ինչպես նաև ջրալցվում են Լանջաղբյուր գյուղի բնակիչների տները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Բ․):

Փրկարարները Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի և Այվազովսկու փողոցներում գտնվող առանձնատների նկուղներում կատարել են ջրահեռացման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»