Ավելին 5 տարի առաջ - 11:06 01-08-2021

Պիցերիայի սեփականատերը 1,800 դոլար թեյավճար է թողել իր արտադրած սառեցված պիցցան սպասարկող սրճարանում

Նյու Յորքից պիցերիայի տերը այցելել է մեկ այլ հաստատություն և այնտեղ թողել գրեթե 2000 դոլար թեյավճար, քանի որ նրանք մատուցում և գովաբանում են իր պատրաստած սառեցված պիցցան։ Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Ֆրենկ Սկավիոն, որը Paesan's Pizza-ի սեփականատերն է, ունի մի քանի մասնաճյուղեր ամբողջ Նյու Յորքում, այցելել է ռեստորան, որը պատրաստում է Paesan-ի սառեցված պիցցան: Ընտանիքը պատվեր է գրանցել, իսկ ավելի ուշ Սկավիոն մատուցողին խնդրել է փորձել մի կտոր և գնահատել այն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռաֆայել անունով մատուցողը չգիտեր, որ Սկավիոն Paesan's-ի սեփականատերն է: Պիցցա կծելուց հետո նա գնահատել է ուտեստը:

«Հաշվի առնելով, որ սա սառեցված պիցցա է՝ ես այն գնահատում եմ 8,4», - ասել է Ռաֆայելը:

Ընթրիքն ավարտելուց հետո Սկավիոն մատուցողին թողեց 1,840 դոլար թեյավճար:

«Նա ինձ ասաց, որ 840 դոլարը ինձ համար է, իսկ մնացած 1000 դոլարը՝ ռեստորանի մնացած աշխատակիցների համար: Ուրախալի է տեսնել, թե ինչպես է ռեստորանի սեփականատերը աջակցում տեղական այլ ձեռնարկություններին, հատկապես նման պահերին», - ասել է մատուցողը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով