Արտաքին 5 տարի առաջ - 15:02 31-07-2021

ԵՄ-ն Լուկաշենկոյին սպառնում է պատժամիջոցներով՝ ներգաղթյալների պատճառով

Եվրամիությունը պահանջել է, որ Բելառուսի պաշտոնական ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն դադարեցնի շանտաժի ենթարկել Լիտվային ներգաղթյալներով, այլապես ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը:

«Ներգաղթյալներին և փախստականներին գործիք դարձնելը բացարձակ անընդունելի է: Օգնության կարիք ունեցող մարդկանց օգտագործելը՝ հասնելու համար քաղաքական նպատակներին, խախտում է եվրոպական հիմնարար արժեքներն ու սկզբունքները»,- ասել է Բորելը:

ԵՄ-ն դատապարտում է քաղաքական նպատակներով Բելառուսի ռեժիմի կողմից անօրինական ներգաղթյալներին օգտագործելը և պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր «զբաղվում են ներգաղթյալների մաքսանենգությամբ՝ ոտնահարելով մարդու իրավունքները, կամ ովքեր որևէ այլ կերպ ներգրավված են մարդկանց առևտրում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»