Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:38 31-07-2021

ԱՄՆ-ն աշխատանքից հեռացնում է ՌԴ հյուպատոսության 180 աշխատակիցների

ԱՄՆ-ն աշխատանքից հեռացնում է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության 182 աշխատակիցների՝ ԱՄՆ-ի կողմից օտարերկրացիների և երրորդ երկրների քաղաքացիների վարձելու Մոսկվայի արգելքի պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի խոսքերը մեջբերում է Պետդեպի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսից սկսած՝ Ռուսաստանի կառավարությունն արգելում է ԱՄՆ-ին պահել կամ աշխատանքի ընդունել աշխատակիցների Ռուսաստանից կամ երրորդ երկրներից, բացառությամբ անվտանգության աշխատակիցների: Մենք վրդովված ենք, որ դա մեզ կստիպի աշխատանքից ազատել Մոսկվայում, Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների 182 տեղացի աշխատակիցների:

Միացյալ Նահանգները կկատարի իր ստանձնած պարտավորությունները՝ շարունակելով պահպանել կանխատեսելի և կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ»:

Բլինքենը շնորհակալություն է հայտնել մարդկանց աշխատանքի համար և բացատրել, որ այդ հեռացումները ռուսական իշխանությունների որոշումների ուղղակի արդյունքն են: