Արտաքին 5 տարի առաջ - 12:20 23-06-2021

Հնդկաստանում բժիշկները «սև բորբոսի» պատճառով ստիպված հեռացնում են հիվանդների աչքերը

Հնդիկ բժիշկները որոշ դեպքերում ստիպված են հեռացնել պացիենտի մեկ աչքը, քանի որ միայն այդպես է հնարավոր կանխել մուկորմիկոզի, որը հայտնի է նաև իբրև «սև բորբոս», հետագա տարածումը: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Ըստ հրատարակության տվյալների՝ վարակված մասը հիմնականում աչքն է լինում, այդ պատճառով հնարավոր չի լինում այն պահպանել:

«Եթե խոսքը վերաբերում է քթի խոռոչներին, ապա դրանք անհրաժեշտ է մաքրել: Եթե ախտահարվել են աչքերը, ապա ակնագունդը, կոպերը, աչքերի շուրջը եղած մկանները պետք է հեռացնել, թողնում են միայն ակնախոռոչը»,- ասում է Մումբայի ակնավիրաբույժ Աքշայ Նաիրը:

Ինչպես նշում է բժիշկը, մարդիկ ավելի հաճախ են մահանում «սև բորբոսից», քան կորոնավիրուսից: Աչքի վարակ ունեցող հիվանդների ողջ մնալու հավանականությունը 70% է, բայց եթե վարակը ուղեղ է մտնում, այն նվազում է մինչև 10-15%:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում մուկորմիկոզով վարակվածների թիվը հասել է 31.216, սնկային հիվանդությունից մահացել է 2109 մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում