Արտաքին 5 տարի առաջ - 14:21 31-07-2021

Չպետք է ֆինանսավորել մի երկիր, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը. Ադամ Շիֆ

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը հաղթանակ է համարում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի և երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին` կոնգրեսականը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարևորել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Իմ կարծիքով՝ չպետք է ֆինանսավորել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի հետևանքով սահմանին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք, վերջին օրերին եղել են նաև զոհեր»։

Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Կոնգրեսականը նկատում է, որ Սենատի և նախագահի հավանությանն արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել։ Հարկ է նշել, որ ընդունված վերջին օրինագիծը վերաբերում է գալիք բյուջետային տարվա ֆինանսավորմանը։

«Հուսանք` այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն՝ մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանդակությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»։

Պետքարտուղար Բլինքենի և ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոնգրեսականը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության ակտիվացման վերաբերյալ: Ըստ նրա՝ Մինսկի խումբը պետք է իր հստակ ասելիքն ունենա ստեղծված իրավիճակի վերաբերյալ` առաջարկելով գործնական լուծումներ բոլոր կողմերին:

«Այդ տարածաշրջանում պետք է վերջնական խաղաղություն հաստատվի, և այստեղ Մինսկի խումբը պետք է ունենա իր կարևոր դերակատարությունը: Պատերազմից հետո դեռ մարդասիրական ճգնաժամը չի վերացել, մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան իրենց բնակարաններ վերադառնալու համար։ Մենք խիստ մտահոգ ենք վերջին օրերի սահմանային լարվածության դեպքերով: Այս հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնությունները` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 մլն դոլարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով