Արտաքին 5 տարի առաջ - 14:17 31-07-2021

Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել են թաղման թափորի վրա. կա 7 զոհ

Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել են թաղման թափորի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել 17 մարդ: Այս մասին հայտնել է Al Sumaria տեղական հեռուստաալիքը:

Պարբերականի աղբյուրների տեղեկատվությամբ, հարձակումն իրականացվել է Սալահ ադ-Դին նահանգի Յասրիբ քաղաքից ոչ հեռու (Բաղդադից 45 կմ դեպի հյուսիս)՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված կազմավորումների գրոհայինների կողմից:

Հարձակման է ենթարկվել ծառայության մեքենան, որը մատուցում է արարողակարգային ծառայություններ: Զոհվածների թվում կան այդ կազմակերպության աշխատակիցներ, խաղաղ բնակիչներ, ինչպես նաև Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

Տեղական իշխանությունները հայտարարել են դեպքի հետաքննության մեկնարկի մասին՝ խոստանալով «հնարավորինս կարճ ժամկետներում գտնել և պատժել մեղավորներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»