Ներքին 5 տարի առաջ - 14:26 30-07-2021

Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու. Ալեն Սիմոնյան

Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը. սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ անվտնգության սարքավորումներ են տեղադրվելու:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, որի հետեւանքով փաստորեն պատգամավորների հետ լրագրողների շփումները նվազելու են, նա ասաց. «Բոլոր փոփոխությունների մասին կիմանաք շուտով: Օգոստոսի 2-ին աշխատելու եք այնպես, ինչպես աշխատել եք մինչ օրս»:

Հարցին, թե վախենո՞ւմ են լրագրողներից, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես նման եմ մի մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Պատճառներն անվտանգային են: Խոսքը կոնկրետ լրագրողների մասին չէ: գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է: Նախ, մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ: Բավականին վերջերս եւ անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած հոկտեմբերի 27-ից, ի դեպ, որի կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջացրած պատերազմով: Վերջերս դուք ականատես եղաք ԱԺ-ի դիմացի փողոցում գնդակահարության տեսարանների: Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ: Դուք այս ամենը չեք հիշատակում եւ զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր:

Լրագրողներն ունենալու են իրենց բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում եղել են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան