Արտաքին 5 տարի առաջ - 21:54 29-07-2021

Չինաստանը երկրորդ և երրորդ երեխաների համար սուբսիդիաներ է մտցրել

Չինաստանի Սիչուան նահանգի Պանժիհուա քաղաքի իշխանությունները երկրում առաջինն են, որ սկսել են վճարել երկրորդ և երրորդ երեխաների սուբսիդիաները: Այդ մասին հինգշաբթի՝ հուլիսի 29-ին, հաղորդել է South China Morning Post-ը:

Ընտանիքներին ամսական կվճարվի 500 յուան՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Ընտանիքները նաև կունենան հղիի անվճար խնամքի հնարավորությունը: Իրենց հերթին, տեղական գործատուներից կխնդրվի նաև խթանել պտղաբերությունը և առաջարկել երեխաների խնամքի ծառայություններ:

Նորամուծությունը պայմանավորված է Չինաստանում ծնելիության անկմամբ. իշխանությունները ակնկալում են աշխատունակ քաղաքացիների թվի նվազում և տնտեսության հնարավոր անկում:

«Մենք պետք է բարելավենք կյանքի որակը, ստեղծենք երեխաների խնամքի ներառական համակարգ և տրամադրենք տնտեսական և սոցիալական քաղաքականություն, որը համահունչ լինի ընտանիքի պլանավորման քաղաքականությանը», - ավելի վաղ ասել էր Չինաստանի վարչապետ Լի Կեցյան:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Չինաստանը չեղյալ էր հայտարարել երեք երեխայի ծննդյան տուգանքները: Առաջիկա չորս տարիներին երկիրը նախատեսում է ստեղծել սոցիալական քաղաքականության լիարժեք համակարգ՝ ծնելիության մակարդակը խթանելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան