Ներքին 5 տարի առաջ - 19:50 29-07-2021

Նաիրի Հոխիկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ․ hraparak.am

Լրագրող Նաիրի Հոխիկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ որպես վկա հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն որոշել է առգրավել վկայի հեռախոսը:

Հոխիկյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն կանչել են Ալեքսադր Լապշինի հետ ունեցած զրույցներին վերաբերող՝ Հոխիկյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում, որը միացվել է այլ գործի: Հոխիկյանն հավելել է, որ ինքը իրականացրել է լրագրողի իր մասնագիտական գործունեությունը: