Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ներքին 15 րոպե առաջ - 23:43 24-11-2026

Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա. Վահան Կոստանյան

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում և ավելի երկար ժամանակահատվածում կուտակված խնդիրները։

Դրա մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով դեկտեմբերի 3-ին նախատեսված՝ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Մեր օրակարգը, ինչպես արդեն հայտարարվել է, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում կամ ավելի երկար ժամանակահատվածում կուտակված խնդիրները վերանայելն է։ Այդ վերանայումն ուղղված է հարաբերությունների առողջացմանն ու առաջ շարժվելուն»,- ասել է Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ ճգնաժամ ստեղծել երկկողմ կապերում։

«Մենք որևէ կերպ մտադիր չենք խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճգնաժամ ստեղծել այդ հարաբերություններում կամ այրել կամուրջները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերը»,- հայտարարել է պաշտոնյան։

Կոստանյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ևս նման ընկալմամբ է մոտենում հանդիպման նախապատրաստմանը, և բանակցությունները կանցնեն գործընկերային մթնոլորտում։

«Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները նույնպես նման տրամաբանությամբ են մոտենում այս հանդիպման նախապատրաստմանը, և Մոսկվայում քննարկումները կանցնեն հենց գործընկերային մթնոլորտում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված