Արտաքին 5 տարի առաջ - 15:52 29-07-2021

Ադրբեջանն ինքնիշխան պետություն է. Կրեմլը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության մասին

Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը, ասել է, որ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է: «Մենք թանկ ենք գնահատում մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, կա այդ հարաբերությունները հետագայում զարգացնելու ընդհանուր քաղաքական կամք»,- ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակի խոսքով, Մոսկվայի համար «կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթադրեն մեր երկրի նկատմամբ քողարկված գործողություններ»:

«Նման զորավարժությունների սցենարը կազմում է ՆԱՏՕ-ն, իսկ դաշինքը չի թաքցնում, թե ով է նրանց համար հակառակորդ»,- պարզաբանել է Պեսկովը: Նա հավելել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները ևս մեկ հաստատումն են այն բանի, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն գտնվում է ռուսական սահմանների մոտ, այլև հպվում է դրանց: «Սա ուշադրությամբ հետևելու առարկա է»,- հայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գործողությունները ստիպում են Ռուսաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ՌԴ անվտանգությունն ապահովելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան