Ներքին 5 տարի առաջ - 13:04 29-07-2021

Նախատեսվում է 3 մլրդ 459 մլն ընդհանուր արժողությամբ 500.000 դեղաչափ ձեռք բերել. Անահիտ Ավանեսյան

Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել 500.000 դեղաչափ «Ֆայզեր» և «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութեր՝ 3մլրդ 459.000 մլն ընդհանուր արժողությամբ: Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց նաև, որ բնակչության շրջանում պատվաստման նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. «Արդեն 163.000 պատվաստված քաղաքացիներ ունենք: Այս նոր քանակությամբ դեղամիջոցի ձեռք բերման արդյունքում, անկասկած, գործընթացն էլ ավելի կխթանվի, ինչը կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումանական տարվանն ընդառաջ, համավարակին առավելագույս դիմակայելու հարցում»:

Ավանդեսյանը նշեց նաև, որ նախապատրաստվում էկիրառել որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացվի կառավարության դատին: Ըստ նախարարի՝ բոլոր երկրները որոշակի գործիքակազմ են կիրառում՝ հնարավորինս ապահովվելով պատվաստումների բարձր ցուցանիշ:

«Եթե նախկին շտամների դեպքում բնակչության 65 տոկոսն էր թիրախային համարվում, ապա ներկայումս «Դելտա» շտամի տարեբրակում, որի տարածելիությունը բավականին բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ցուցանիշը բարձրացնել մինչև 75 տոկոսի: Մեր հարևան Վրաստանում վիճակը բավականին լարված է, և չնայած մեր մոտ կայունություն կա, այնուամենայնի հիվանդների թվերի աճ է գրանցվում»,- ասաց նախարարը և հավելեց, որ Լիտվայի կառավարությունը պատրաստ է 27.000 դեղաչափ նվիրաբերել Հայաստանին:

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ համարեց համավարկի տարածման թվերի կայուն աճը. «Պատվաստման գործընթացը պետք է ակտիվացնենք՝ համագործակցելով մեր գործընկերների հետ: Գոհունակությամբ նշեմ, որ Վրաստանի հետ բավականին ակտիվ ենք համագործակցում պատվաստվանյութերի փոխանակման հարցում: Արդեն հաստատվել է, որ Վրաստանը 50.000 դեղաչափ պատվաստվանյութ է փոխանցել մեզ: Մեր երկրների միջև ակտիվ հաղորդակցություն կա, ուստի պետք է միասին պայքարենք համավարակի դեմ»,- նշեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»