Ավելին 5 տարի առաջ - 22:47 28-07-2021

Գերմանուհին շաբաթներով պայուսակում վիճակախաղի 33 միլիոն եվրոյի «երջանիկ» տոմս է պահել

Գերմանիայում մի կին շաբաթներ շարունակ գաղափար չի ունեցել, որ իր պայուսակում 33 միլիոն եվրո շահող վիճակախաղի տոմս է պահում: Այս մասին գրում է AP-ն:

Lotto Bayern վիճակախաղի կազմակերպիչների խոսքով՝ հունիսի 9-ին 45-ամյա կինը դարձել է վիճակահանության միակ հաղթողը: Նա կռահել էր գերմանական վիճակախաղի տոմսի յոթ դաշտերը:

«Գլուխս պտտվում է այն մտքից, որ մի քանի շաբաթ շարունակ գրեթե 33 միլիոն եվրո եմ պահել պայուսակիս մեջ», - պատմել է հաղթողը:

Նա «երջանիկ» տոմսը գնել էր 1,20 եվրոյով, սակայն այլևս չի պատրաստվում խաղալ, պնդելով, որ այդ գումարն «իր ընտանիքի համար բավական է»:

Հաղթողը նախատեսում է գումարը ծախսել առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի պաշտպանության վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան