Արտաքին 5 տարի առաջ - 18:50 28-07-2021

Ռուսաստանը Տաջիկստանին անհատույց կմատակարարի սպառազինություն և տեխնիկա. Շոյգու

Կենտրոնական և Հարավային Ասիայում իրավիճակը պահանջում է հատուկ ուշադրություն, Ռուսաստանը սկսել է միջոցներ ձեռնարկել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ի թիվս այլ բաների՝ խոսքը սպառազինության մատակարարման մասին է:

«Այսօր առաջին պլան է մղվում համատեղ աշխատանքը (Տաջիկստանի հետ) հարևան Աֆղանստանի տարածքից սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Օտարերկրյա զորքերի հապճեպ դուրսբերումն այնտեղից առաջացրել է իրավիճակի սրընթաց դեգրադացիա, ահաբեկչության ակտիվության աճ և ուժեղացում»,- Դուշանբեի բանակցություններում նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն հայտարարել է համատեղ զորավարժությունների մասին ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև հայտնել, որ Մոսկվան Տաջիկստանի բանակին անհատույց զինելու է զենքով և տեխնիկայով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում