Ներքին 5 տարի առաջ - 17:27 28-07-2021

Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը. Ռուբինյան

Այսօր Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես, ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական, ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում եւ մայիսի 12-ից սկիզբ առած ՀՀ սուվերեն տարածք նրանց նեթափանցման համատեքստում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկեության եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կատարված սադրանքին:

«Մեր գնահատականն այն է, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է խաթարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրագործումը: Բազմաթիվ դրույթներ նա արդեն չի կատարում, մյուսները փորձում է չկատարել: Մասնավորապես, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացն է փորձում խաթարել և ընդհանրապես, մարտահրավեր է նետում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,-ասաց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»