Ներքին 5 տարի առաջ - 23:45 27-07-2021

Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում․ Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Այն կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը առողջապահության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ համատեղ քննարկումներ են սկսվում բժշկական հանրության և մասնագետների հետ, որոնք ուղղորդում են` գտնելու մեր երկրի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը:

«Մեր քաղաքացիները բազմաթիվ գումարներ են ծախսում, որպեսզի ստանան առողջապահական ծառայություն, շատերն անգամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել` բուժօգնություն ստանալու, ուստի նպատակը մեկն է` ունենալ հասանելի առողջապահություն բոլորի համար»,- նշել է Նանուշյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Յոնաթան Նովակը և Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Հանդիպում-քննարկումը վարել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը:

Զեկույցներին հաջորդել է ոլորտի մասնագետների կլոր սեղան-քննարկումը թեմայի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»