Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:07 27-07-2021

Թուրքիայում կառուցում են հետախուզանավեր Ուկրաինայի համար

Թուրքիայում կառուցում են Ada դասի երկու հետախուզանավ Ուկրաինայի զինված ուժերի համար, գրում է Ուկրաինական ռազմական պորտալը:

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

Ինչպես հստակեցվում է, 2021 թվականին նախագծի ֆինանսավորման համար նախատեսվել է 3,8 միլիարդ գրիվնա:

Ակնկալվում է, որ առաջին նավը կկառուցվի մինչև 2023 թվականի ավարտը: