Ներքին 5 տարի առաջ - 17:11 27-07-2021

Գեղարքունիքի մարզում կատարվել է կորոնավիրուսի դեմ 11 հազար 729 պատվաստում

Հայաստանի հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հուլիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար 729 պատվաստում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, առաջին դեղաչափով պատվաստվել են 8341, երկրորդ դեղաչափով ` 3388 քաղաքացի։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պատվաստվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 եւ մարզի բուժաշխատողների 70 տոկոսը:

«Առ այսօր պատվաստվող քաղաքացիների շրջանում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել:Ոչ միայն պետական հիմնարկների աշխատակիցներն են պատվաստվելու ցանկություն հայտնում, այլ նաեւ մասնավոր հատվածում աշխատողները, գյուղատնտեսությամբ զբաղվածները, անհատ քաղաքացիները, որոնք պատվաստումները ստանում են կամ բժշկական կենտրոններում կամ գյուղական բնակավայրերի բուժամբուլատորիաներում: Պատվաստումների գործընթացը շարունակվում է»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան