Ներքին 5 տարի առաջ - 15:47 27-07-2021

Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնում։

Քերոբյանի հետ Թբիլիսի կմեկնեն նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ու էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Այցը կայանալու է հուլիսի 29-30-ը։ Նպատակն առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։

Վրաստան գործուղվող նախարարի պաշտոնակատարի, փոխնախարարի և վարչության պետի COVID-19-ի ՊՇՌ հետազոտությունները կարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով