Արտաքին 5 տարի առաջ - 20:57 26-07-2021

Վրաստանի չորս արգելոց ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

Վրացական չորս արգելոց ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բնական ժառանգության ցուցակում։ Դրանք են Կոլխիս ազգային պարկը, Մտիրալա ազգային պարկը, Քոբուլեթիի պահպանվող տարածքները և Կինտրիշիի պահպանվող տարածքները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Սա մեծ իրադարձություն է ոչ միայն երկրի, այլ ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Այս տարածքները, ըստ նրա, Կովկասի և Սև ծովի ավազանի էկո-տարածաշրջանի ամենակարևոր մասն են կազմում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մասին նշված է նաև կազմակերպության Twitter-ի հաշվում:

«Կոլխեթիի անձրևային անտառներն ու ճահիճները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Բրավո» - ասված է հաղորդագրության մեջ:

Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բնական ժառանգության ցուցակում կան ավելի քան 200 բնական հուշարձաններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան