Ավելին 5 տարի առաջ - 22:33 26-07-2021

Բեյոնսեի և Ջեյ Զիի առանձնատանը հրդեհ է բռնկվել․ NYP

Նոր Օռլեանում երգչուհի Բեյոնսեի և նրա ռեփեր ամուսին՝ Ջեյ Զիի հին առանձնատանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է New York Post- ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին: Հրդեհի ազդանշանը ստացվել է տեղական ժամանակով ժամը 18.15-ին: Դեպքի վայր են ժամանել 22 հրշեջներ, որոնց 2 ժամ անց հաջողվել է մարել կրակը:

Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: Հրդեհի ահազանգից քիչ առաջ, ըստ հաղորդումների, ոստիկանությունը ստացել է անանուն հաղորդում կասկածելի անձի մասին, որին նկատել էին տան մոտ:

Ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ, հրդեհը բռնկվել է խոհանոցում, որտեղ բենզինի տարա է հայտնաբերվել: Իրավապահներն ու հրշեջները հետաքննում են հրկիզման վարկածը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան