Ներքին 5 տարի առաջ - 16:53 26-07-2021

Ողբերգական դեպք Շիրակում. մահացածները մայր ու որդի են

Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։

Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները քննում են բազմաթիվ վարկածներ եւ այս պահին քննվում է այն վարկածը, որ չի բացառվում, որ մայրը թույնել է երեխային, հետո ինքն է թույն խմել: Ասել է, թե քննում են սպանության և ինքնասպանության վարկածը: Ի դեպ արձանագրվել է, որ նրանց մարմինների վրա ոչ մի բռնության հետք չկա:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում