Արտաքին 5 տարի առաջ - 16:19 26-07-2021

Վրաստանում մեկնարկել են զորավարժություններ՝ ուկրաինացի զինվորականների մասնակցությամբ

Վրաստանում մեկնարկել են «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները: Վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը, հաղորդել է Վրաստանի ՊՆ-ն:

Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2500 զինծառայողներ 15 երկրներից՝ Վրաստան, ԱՄՆ, Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա, Լեհաստան, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Իտալիա և Ադրբեջան:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների և գործընկեր երկրների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման օպերատիվ հնարավորությունների ուժեղացումն ու բարելավումը, բազմազգ պատրաստականության և համագործակցության զարգացումը անվտանգության ոլորտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում