Արտաքին 5 տարի առաջ - 15:14 26-07-2021

«Օրենքով գող» Դաթո Կրասնոդարսկին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում

Կրասնոդարի երկրամասի դատարանը մեղավոր է ճանաչել Դավիթ Ջանգիձեին ՌԴ ՔՕ-ի 210.1 հոդվածով՝ «Քրեական հիերարխիայում բարձր դիրքի զբաղեցում»: Այս մասին հաղորդվում է դատարանի պաշտոնական կայքում:

«Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք ձեռք բերելու հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ են տվել ինչպես վկաները, որոնք իրավապահ մարմինների աշխատակիցներ են, այնպես էլ քրեական միջավայրի ներկայացուցիչները՝ անձինք, որոնք դատապարտվել են հանցագործությունների կատարման համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է տեքստում, հետաքննությունը պարզել է, որ Ջանգիձեն «օրենքով գողի» կարգավիճակ է ստացել 2013 թվականին Իտալիայում, Հռոմում, քրեական հեղինակությունների «սխոդկայի» ժամանակ: Ջանգիձեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Լսումն անցկացվել է փակ ռեժիմով, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան