Ներքին 5 տարի առաջ - 17:19 25-07-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մրցելույթին և անձամբ շնորհավորել նրան

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայաստանցի բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: